Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի Վերաքննիչ դատարանը հաստատել է Հրանտ Դինկի գործով դատավճիռը


Ինչպես տեղեկացնում է թուրքական «Չիհամ» գործակալությունը, Թուրքիայի Վերաքննիչ դատարանի քրեական գործերով պալատը այսօր հաստատել է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկի գործով դատավճիռը:

Անցյալ տարվա հոկտեմբերին Շիշլիի դատարանը Դինկին դատապարտել էր 6 ամսվա պայմանական ազատազրկման ՝ «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու համար»: 2004 թվականի փետրվարի 13-ին Հրանտ Դինկը «Ակոս» թերթում գրել էր, թե «թշնամանքը թուրքերի հանդեպ թունավորում է հայերի արյունը»:

Վերաքննիչ դատարանի այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, թե կասկած չկա, որ Դինկի հայտարարությունը «ծաղրի է ենթարկում եւ վիրավորում թուրքական ինքնությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG