Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, երեկ ելույթ ունենալով ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհրդում, կոչ է արել Աբխազիայում տեղակայված ԱՊՀ֊ խաղաղապահ ուժերը փոխարինել միջազգային խաղաղապահներով:

Բուրջանաձեն պարզաբանել է, որ խաղաղապահների խնդիրը հակամարտության առանցքային հարցերից է, եւ, պաշտոնապես հայտարարելով, որ հակամարտության գոտում պաշտպանում են Ռուսաստանի քաղաքացիներին, ռուս խաղաղապահները կորցնում են չեզոք կողմ կոչվելու իրավունքը:

Վրաստանի խորհրդարանի խոսնակը փաստել է, որ հակամարտության կողմերը 14 տարվա ընթացքում առաջընթացի չեն հասել, իսկ ներկայումս պահպանվող ստատուս քվոն անընդունելի է Վրաստանի համար: Նա ավելացրել է, որ Ռուսաստանը բացասական դեր է խաղում, քանզի ամեն կերպ ձգտում է պահպանել ստատուս քվոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG