Մատչելիության հղումներ

Երկու Արթուրներին հովանավորել է Քենիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա


Հայազգի եղբայրներ Արթուր Մարգարյանին եւ Արթուր Սարգսյանին հովանավորել է Քենիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ուինի Վանգուին:

Եղբայրների հետ կապված պատմությունը հետաքննող հանձնաժողովը երեկ հրապարակել է որոշ տեղեկություններ, ըստ որոնց տիկին Վանգուին, որը հայտնի քաղաքական գործիչ եւ գործարար Մերի Վամբուիի դուստրն է, զանգահարել է մայրաքաղաք Նայրոբիի օդակայան եւ խնդրել համապատասխան պաշտոնյային եղբայրներին անցկացնել բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատվավոր հյուրերի համար նախատեսված VIP սրահով:

Դրանից հետո օդակայանում միջադեպ է տեղի ունեցել, երբ եղբայրները հրաժարվել են բացել իրենց պայուսակները եւ զենք հանել: Միջադեպից հետո եղբայրները արտաքսվել են Քենիայից առանց հետաքննության, ինչը առաջացրել է Քենիայի ընդդիմության զայրույթը:

Տիկին Վանգուին արտգործնախարարությունում հայտնի է իբրեւ Ուինի Մվայի: Քենիայի մամուլը տեղեկություններ է տարածել, թե նա Քենիայի նախագահ Քիբակի Մվայիի երկրորդ՝ ոչ պաշտոնական կինն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG