Մատչելիության հղումներ

Պուտին. «Վերջին տարիներին ռուս-֊ադրբեջանական հարաբերություններում շատ բան է փոխվել»


«Վերջին տարիներին ռուս֊-ադրբեջանական հարաբերություններում շատ բան է փոխվել թե’ վստահության խորացման, թե’ տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից, կապեր, որոնք ընդլայնվում են բոլոր ուղղություններով, այլ ոչ միայն էներգետիկայի բնագավառում»,֊ - ասել է այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բաքու ճանապարհելով Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Վասիլի Իստրատովին:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ը, Պուտինը խնդրել է դիվանագետին «ամենաջերմ խոսքերը փոխանցել Ադրբեջանի նախագահին»:

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կհանդիպի Իլհամ Ալիեւին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ֊ ոչ պաշտոնական գագաթնաժողովում:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը երկար ժամանակ թափուր էր մնացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG