Մատչելիության հղումներ

Այսօր Երեւան է ժամանում Իգոր Լեւիտինը


Այսօր երեկոյան Երեւան է ժամանում Հայ֊-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը, Լեւիտինը վաղը հանդիպելու է հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:

Իգոր Լեւիտինին ուղեկցելու է Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան, որը հանդիպելու է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտեմ Մովսիսյանի հետ:

Միջպետական ավիացիոն կոմիտեում ներկայումս ամփոփվում են Սոչիում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի «սեւ արկղերում» պարունակվող տվյալները, ինչից հետո կոմիտեն կհրապարակի իր եզրակացությունը ողբերգության պատճառների մասին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG