Մատչելիության հղումներ

Հերթական ջազ փառատոնը Երեւանում


Փառատոնի կազմակերպիչներից «Malxas Jazz Club»-ի նախագահ Լեւոն Մալխասյանը երեքշաբթի օրը լրագրողներին ասաց, որ գալիք փառատոնը նախորդներից մի փոքր տարբերվելու է. - «Հիմնական շեշտը դնելու ենք հայ կատարողների վրա: Ււնկնդիր եք լինելու ջազին՝ մեր հայրենակիցների մեկնաբանությամբ»:

Բացի հայազգի երաժիշտներից, փառատոնին կմասնակցեն նաեւ օտարազգիներ, մասնավորապես՝ ամերիկյան «Earth, Wind and Fire. Experience, Al Star, Al Makkey» ջազային խումբը:

Փառատոնի հովանավորների թվում են Հայաստանի նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG