Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ստեղծվել է հակամարտությունների հարցերով դեսպանի պաշտոն


Ինչպես հայտնել է Ուկրաինայի արտգործնախարարության մամլո խոսնակ Վասիլի Ֆիլիպչուկը, երկրի արտգործնախարարությունում ստեղծվել է հակամարտությունների կարգավորման հարցերով դեսպանի պաշտոն:

Նա ասել է, որ արտգործնախարարի պաշտոնակատար Բորիս Տարասյուկի հրամանով Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով ԱԳՆ-ի հատուկ դեսպան է նշանակվել Ալեքսեյ Ռիբակը:

Անցած ամիս Կիեւում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ բանակցություններից հետո Բորիս Տարասյուկը հայտարարել էր, թե Ուկրաինան առաջարկում է իր տարածքը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների անցկացման համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG