Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին կարող եք մասնակցել նաեւ Երեւանում


ՄԱԿ-ի մոդելավորման շնորհիվ ուսանողները միաժամանակ կարողանում են հանդես գալ որպես հռետոր, առաջնորդ, դիվանագետ եւ փորձագետ: Խաղը որքան հետաքրքիր, այնքան էլ բարդ է: ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Ասատրյանը ասում է, որ նախքան խաղի վերջնական փուլը անհրաժեշտ է կատարել նախապատրաստական աշխատանք:

«Սովորաբար մինչեւ բանակցությունների վերջին փուլը կայանում է մի քանի նախապատրաստական փուլ, որոնց ընթացքում ուսանողները դիվանագիտական հմտություն են ձեռք բերում, տեղեկատվություն են հավաքում ընթացիկ թեմայի մասին եւ փորձում պարզել իրենց ներկայացրած պետությունների դիրքորոշումը տվյալ խնդրի շուրջ», - ավելացնում է Կարեն Ասատրյանը:

ՄԱԿ-ի մոդելավորումը իրականացվում է նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մակարդակով: Վերջերս հայկական կողմը մասնակցել էր Վրաստանում կայացած ՄԱԿ-ի մոդելավորմանը: Խաղն այնքան դուր եկավ հայ երիտասարդներին, որ նրանք ցանկացան այն կազմակերպել նաեւ Հայաստանում :

«Խաղը մեզ խորը գիտելիքներ տվեց ՄԱԿ-ի կառույցների մասին, միաժամանակ մենք ձեռք բերեցինք նոր ընկերներ, մինչեւ այժմ էլ պահպանում ենք կապը վրացի եւ ադրբեջանցի երիտասարնդերի հետ», - ասում է Սեդա Ստեփանյանը, ով մասնակցել է Վրաստանում ՄԱԿ-ի մոդելավորմանը:

Հայաստանում իրականացվող ՄԱԿ-ի մոդելավորմանը մասնակցում են 16-18 տարեկան 30 երիտասարդներ: Նրանք կրկնօրինակելու են ՄԱԿ-֊ի Անվտանգության Խորհրդի աշխատանքը եւ քննարկելու են Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG