Մատչելիության հղումներ

Ինչպես ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Իբրահիմ Յաղուբովը, նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի օրը Ստամբուլում մասնակցելու է Հեյդար Ալիեւի հուշարձանի, նրա անվան զբոսայգու եւ պողոտայի բացման արարողությանը:

Հյուպատոսի խոսքերով, նույն օրը կկայանան երկկողմ հանդիպումներ, իսկ երեկոյան «Գրանդ-Ջավահիր» հյուրանոցում Ադրբեջանի նախագահին կշնորհվի բնապահպանական հանդեսներից մեկի սահմանած «Եվրասիայի տարվա քաղաքական գործիչ» մրցանակը:

Հաղորդվում է, որ հուլիսի 13-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները, վարչապետերն ու արտգործնախարարները կմեկնեն Ադանա, իսկ այնտեղից՝ Ջեյհան, որտեղ կմասնակցեն Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի բացման հանդիսավոր արարողությանը:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Ջեյհան է մեկնելու Միացյալ Նահանգների պատվիրակությունը, որը գլխավորելու է ԱՄՆ-ի էներգետիկայի փոխնախարար Ջեֆրի Սելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG