Մատչելիության հղումներ

Երիտասարդների ցանկությունների սանդղակում գիտնական դառնալը վերջին հորիզոնականն է զբաղեցնում


«Երբ գիտությունների թեկնածուն ստանում է ամենաշատը 15 հազար դրամ աշխատավարձ, ինձ թվում է՝ այնքան էլ տարօրինակ չէ, որ գոյատեւման այլ ուղիներ է փնտրում: Իսկ այդ ուղիներ ասվածները, անշուշտ, նրան կամաց-կամաց հեռացնում են գիտությունից: Ես այս եզրահանգմանն եմ հանգել սեփական փորձից ելնելով: Այսօր սոցիալական կարիքներից դրդված գիտական գործը համատեղում եմ հասարակականի հետ, ինչը կոնկրետ ինձ համար այնքան էլ ցանակալի չէ», - հավաստիացնում է Ատոմը:

Զարմանալի չէ, որ երիտասարդների ցանակությունների սանդղակում գիտնական դառնալը վերջին հորիզոնականն է զբազեցնում: «Կարծում են, որ այս խնդիրը պետք է լուծվի պետական մակարդակով: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը այս հարցում շատ քիչ բան կարող է անել: Մեր տարեց ակադեմիկոսներնն էլ են գրեթե նույն վիճակում»,֊ - փաստում է Ատոմ Մխիթարյանը:

Նրա խոսքերով՝ երիտասարդ գիտնականները ակադեմիայի նախկին ղեկավարին մի շարք առաջարկներ են ներկայացրել, բայց, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվել: Նույն առաջարկներով պատրաստվում են այցելել նաեւ ակադեմիայի նորընտիր նախագահին՝ Ռադիկ Մարտիրոսյանին: Իսկ երիտասարդ գիտնականների առաջարկները հստակ են՝ աշխատանքային նվազագույն պայմանների ապահովում, Հայաստանում եւ արտասահմանում կազմակերպվող գիտաժողովներին մասնակցելու իրավունք, սեփական աշխատանքները ներկայացնելու հնարավորություն եւ երիտասարդ գիտնականներին աջակցող հիմնադրամի ստեղծում:


Արփի Սուքիասյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG