Մատչելիության հղումներ

Լեհաստանը ղեկավարելու են Կաչինսկի երկվորյակ եղբայրները


Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին վարչապետ է նշանակել իր երկվորյակ եղբորը՝ Յարոսլավին:

Նշանակումը կատարվել է այն բանից հետո, երբ գործող վարչապետ Կազիմեժ Մարցինկեւիչը ուրբաթ օրը անսպասելիորեն հրաժարական է տվել:

Յարոսլավ Կաչինսկին իշխող՝ Օրենքի եւ արդարության կուսակցության ղեկավարն է: Եթե խորհրդարանը հաստատի նրան վարչապետի պաշտոնում, ըստ «Ֆրանսպրես» գործակալության, նա խախտած կլինի իր նախընտրական խոստումը: Այն ժամանակ նա խոստացել էր հրաժարվել վարչապետի պաշտոնից, քանզի «ո'չ լեհ ժողովուրդը, ո'չ էլ Լեհաստանի գործընկերները չեն հանդուրժի, որ եղբայրները իրենց ձեռքն առնեն երկրի ղեկավարությունը»:

Նոր վարչապետի վկայությամբ, Մարցինկեւիչը հրաժարական է տվել նոյեմբերին կայանալիք տեղական ընտրություններին կուսակցությունը նախապատրաստելու եւ իշխող կուսակցության նախընտրական արշավը կազմակերպելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG