Մատչելիության հղումներ

logo-print
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վաղը մեկնում է Թուրքիա, որտեղ հուլիսի 13֊-ին մասնակցելու է Բաքու-֊Թբիլիսի-֊Ջեյհան նավթատարի բացման հանդիսավոր արարողությանը:

Սահակաշվիլին հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիեւին եւ Նուրսուլթան Նազարբաեւին: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Մոտ 4 միլիարդ արժողությամբ խողովակաշարով ադրբեջանական նավթը Ջեյհանի նավահանգիստ է հասել դեռ մայիսի 28֊ին՝ Ադրբեջանի անկախության օրը: Սակայն տարածաշրջանի երկրների ղեկավարների զբաղվածության պատճառով հանդիսավոր արարողությունը հետաձգվել է:

Ըստ «Կովկասպրես»-֊ի, Սահակաշվիլին այսօր Վաշինգտոնից վերադառնալու է Թբիլիսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG