Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ, Անվտանգության դաշնային ծառայության ստորաբաժանումն անցած գիշեր Ինգուշեթիայում իրականացրել է հատուկ գործողություն, որի ընթացքում սպանվել է չեչեն անջատողականների առաջնորդ Շամիլ Բասաեւը:

Գործողության մասին նախագահ Պուտինին զեկուցել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը:

«Բասաեւն արժանի պատիժ է կրել Բեսլանի եւ Բուդյոնովսկի ահաբեկչությունների համար», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Պատրուշեւի փոխանցմամբ՝ Բասաեւը մտադիր էր Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Մեծ ութնյակի գագաթնաժողովի օրերին ահաբեկչական գործողություն իրականացնել Ռուսաստանի հարավում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG