Մատչելիության հղումներ

logo-print
Գերմանիայում երեկ ավարտված ֆուտբոլի աշխարհի առանջությունը լուսաբանող լրագրողները քվեարկությամբ ֆրանսիացի Զինեդին Զիդանին ճանաչել են առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ չնայած նրան, որ Ֆրանսիա - Իտալիա եզրափակիչ խաղում դատավորը «կարմիր քարտ» էր ցույց տվել Զիդանին:

Այսպիսով, մարզական կարիերայի ավարտին ֆրանսիացի ֆուտբոլիստը արժանացել է «Ադիդաս»-ի «Ոսկե գնդակ» մրցանակին:

«Արծաթե գնդակ»-ը ստացել է իտալացի Ֆաբիո Կանավորոն, իսկ Անդրեա Պիրլոն, որը ճանաչվել է նաեւ եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, արժանացել է «Ադիդաս»-ի «Բրոնզե գնդակ»-ին:

Առաջնության ընթացքում 5 գոլի հեղինակ դարձած գերմանացի հարձակվող Միրոսլավ Քլոզեն ստացել է «Ոսկե մարզակոշիկ» մրցանակը: Այս անվանակարգում երկրորդը արգենտինացի Հերնան Կրեսպոն է, երրորդը՝ բրազիլացի Ռոնալդոն:

21-ամյա գերմանացի հարձակվող Լուկաս Պոդոլսկին ճանաչվել է առանջության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը:

«Լավագույն դարպասապահ» անվանակարգում Լեւ 3աշինի մրցանակը ստացել է իտալացի Ջանլուիջի Բուֆֆոնը:

ՖԻՖԱ-ի «Արդար խաղ» մրցանակը շնորհվել է Բրազիլիայի եւ Իսպանիայի հավաքականներին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG