Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին՝ Իրկուտսկում երեկ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, հեռագրում ասված է. - «Խորապես սգում եւ Ձեզ հետ միասին կիսում ենք Իրկուտսկում տեղի ունեցած ավիաաղետի հետ կապված կորստի վիշտը, որի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհեր եղան: Թույլ տվեք հայ ժողովրդի անունից եւ անձամբ իմ կողմից անկեղծ ցավակցություն հայտնել Ձեզ, զոհվածների հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաեւ արագ ապաքինում ցանկանալ տուժածներին»:

Երեկ Իրկուտսկում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհվել է ավելի քան 120 մարդ, տասնյակ ուղեւորներ գտնվում են հիվանդանոցում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG