Մատչելիության հղումներ

Մոտենում են բուհական ընդունելության քննությունները


Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սասուն Մելիքյանը վստահեցրեց, որ հաշվի են առնվել բոլոր նահրաժեշտ պահանջները:

Արդեն լուրեր են պտտվում, թե դաշնակցական նախարարը նոր դեմքերի է նշանակելու հանձնաժողովի նախագահների պաշտոնում: Սասուն Մելիքյանի խոսքով, սակայն, նման բան չկա. կլինեն մարդիկ, ովքեր ղեկավարել են առարկայական հանձնաժողովները նաեւ Սերգո Երիցյանի պաշտոնավարման ժամանակ: Սասուն Մելիքյանը բացառեց այս հարցում կուսակցական մոտեցումը:

Հաստատված է բողոքարկման կարգը. փոփոխություններ չկան: Գնահատականը փակցնելուց հետո 24 ժամվա ընթացքում այն կարելի է բողոքարկել:

Մամուլում արդեն հրապարակվել են (վկայակոչելով «խիստ վստահելի աղբյուրներ) մի շարք հանձնաժողովների նախագահների անունները. անգլերեն գրավոր՝ Նվարդ Երնջակյան (ԵՊՀ), ստեղծագործական մրցույթ՝ Արծրուն Ավագյան (ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան), ֆրանսերեն գրավոր՝ Արամ Բարլեզիզյան (Լեզվագիտական համալսարան), հայոց լեզու՝ Յուրի Ավետիսյան եւ Սեյրան Գրիգորյան (ԵՊՀ):


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG