Մատչելիության հղումներ

logo-print

Հարբած վիճակում՝ ինքնաթիռի ղեկին


Գործակալներից մեկի խոսքով , երբ 41֊-ամյա օդաչու Կարլ Ֆուլտոնը գնում էր դեպի օդանավը, նրանից ալկոհոլի ուժեղ հոտ էր փչում, եւ հենց այդ պատճառով նրան ձերբակալել են: Ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ հասարակական երթեւեկության միջոց վարելը համարվում է հանցագործություն: Եթե մեքենա վարելու համար ալկոհոլի թույլատրելի տոկոսն արյան մեջ կարող է կազմել 0,08 պրոմիլե, ապա օդանավ վարելու համար ալկոհոլի թույլատրելի տոկոսը չպետք է գերազանցի 0,04 պրոմիլեն:

Ոստիկանությունը օդաչուի բժշկական զննում է նախաձեռնել, բայց արդյունքները դեռ չի հրապարակել: Մինչ հետաքննությունը շարունակվում է, օդաչուն Սոլտ Լեյք Սիթիի մեկուսարանում է: Եթե նրա մեղքը հաստատվի, նրան սպառնում է 15 տարվա բանտարկություն եւ դրամական տուգանք:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG