Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան- 2006»-ում «ցուցադրվելու են իսկապես լավ ֆիլմեր»


«Երբ ինձ խնդրեցին նախագահել այս փառատոնը, ես համաձայնեցի, քանի որ իմ դերն այս փառատոնի կայացմանը նպաստելն է՝ իմ կապերի ու հեղինակության միջոցով»,- ասում է Ատոմ Էգոյանը:

Եվրոպական կինոակադեմիայի անդամ, լուսանկարիչ եւ վավերագրող, եվրոպական հեղինակավոր փառատոներ գլխավորած Մորից դե Հադելնը «Ոսկե ծիրան 2006»-ի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է:

«Սա շատ կարեւոր նախաձեռնություն է: Փառատոնի ֆիլմերի ծրագիրը շատ բարձրորակ է: Ցուցադրվելու են իսկապես լավ ֆիլմեր», - նշում է Մորից դե Հադելնը:

Վավերագրական ֆիլմերի ժյուրին նախագահում է ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն: Թեեւ սխալ է համարում ֆիլմեր դատելը, սակայն խոստանում է ամենի ինչ անել փառատոնի ընթացքին նպաստելու եւ ճիշտ ընտրություն կատարելու հարցում:

«Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրիի նախագահ Արսինե Խանջյանին լրագրողներս տեսնելու հնարավորություն չունեցանք: Ճանապարհից հոգնած լինելու պատճառով նա ասուլիսին չէր մասնակցում: Ատոմ Էգոյանը ներողություն խնդրեց նրա անունից եւ հաստատեց, որ Արսինեն գլխավորելու է «Հայկական համայնապատկերը»:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG