Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է Սանկտ-Պետերբուրգում «Մեծ ութնյակ»-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման հնարավորությունը:

«Ոչ: Նման հանդիպում նախատեսված չէ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք հանդիպել ենք երկու անգամ, եւ այդ հանդիպումները ոչ մի արդյունք չեն տվել», - թուրքական «Ջյումհուրիեթ» թերթի հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Միաժամանակ Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ «Ռոբերտ Քոչարյանի օրակարգում հուլիսի 17-ին հանդիպում չի նախատեսվում»:

«Մեր միջեւ ոչ մի համաձայնություն չկա: Ինչ առաջարկներ էլ ներկայացվեն, դրանք բոլորն էլ իրական հիմքեր չունեն: Եվ դրա հիմնական պատճառը Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն է», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիեւը հայտարարել է, թե «հնարավարություն է տալիս Հայաստանին՝ ինքնակամ ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները եւ հիմնախնդիրը լուծել առանց պատերազմի եւ արյունահեղության»:

«Եթե մենք հասնենք դրան, պատկերը տարածաշրջանում կփոխվի: Հարաբերություններ կհաստատվեն եւ հնարավոր կդառնա համագործակցությունը: Ապագայում Հայաստանը, որը մեկուսացված է միջազգային բոլոր ծրագրերից, կկարողանա միանալ դրանց: Հայ ժողովուրդը կկարողանա դրանից օգուտ ստանալ», - նշել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG