Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Ոսկե ծիրան»-ը


Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային 3-րդ կինոփառատոնը: Մինչեւ հուլիսի 15-ը կցուցադրվեն ավելի քան 90 ֆիլմեր մոտ 50 երկրներից: Արդեն 2 օր է, ինչ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախապատրաստական աշխատանքներ են տարվում, քանի որ հենց այստեղ է այսօր երեկոյան տեղի ունենալու ծիրանօրհնեքի ու փառատոնի բացման բացօթյա արարողությունը:

Փառատոնը բացելու են «Նամուս» ֆիլմը՝ թվային, վերականգնված տարբերակով եւ 15 րոպե տեւողությամբ «Անդրեյ» ֆիլմը, որը կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու մասին է:

«Ոսկե ծիրան»-ի մասնակիցներից ու հյուրերից ոչ բոլորն են ներկա լինելու փառատոնի ողջ ընթացքին՝ չափազանց զբաղված լինելու պատճառով: Նույնիսկ փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը Երեւանում է լինելու միայն փառատոնի առաջին օրը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG