Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով երկրում այսօր սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ Իրկուտսկում անցած գիշեր A-310 օդանավի վթարի 122 զոհերի:

«Սիբիր» ավիաընկերությանը պատկանող Airbus A310 ինքնաթիռը վթարի է ենթարկվել կիրակի վաղ առավոտյան՝ Մոսկվա-Իրկուտսկ թռիչքի վերջին րոպեներին: Ականատեսների վկայությամբ, վայրէջքի պահին ինքնաթիռն անակնկալ դուրս է եկել թռիչքուղուց եւ բախվել հարակից շինություններից մեկին:

Ինքնաթիռում եղել է 203 մարդ՝ 194 ուղեւոր, 8 անձնակազմի անդամ եւ «Սիբիր» ընկերության 2 ավիացիոն տեխնիկ: Նրանցից 122-ը զոհվել են, 9-ը առայժմ համարվում են անհետ կորած, 55-ը հասցվել են հիվանդանոց: 17 մարդ բժշկական օգնության կարիք չի ունեցել:

Նախնական վարկածի համաձայն, վթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG