Մատչելիության հղումներ

Գործազրկության ամենամեծ տոկոսն արձանագրվում է իրավաբանների շրջանում


ՄԱԿ-ի փորձագետները դա բնական են համարում՝ հաշվի առնելով մեր երկրում տարբեր զանգվածային լրատվամիջոցների օրեցօր ավելանալու միտումը, թեեւ չեն հերքում, որ լրագրողների մեծ պահանջարկը նաեւ որոշակի մտահոգության առարկա է: Մանավանդ որ, ըստ հետազոտության արդյունքների, լրագրողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը հիմնականում չի համապատասխանում գործատուի պահանջներին:

Փորձագետների խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը աշխատաշուկայում լրագրողների արագ ինտեգրումը բացատրում է նաեւ սոցիալ- հոգեբանական գործոններով. - «Այս երիտասարդները նույնիսկ առանց վարձատրության պատրաստ են աշխատել: Ինքնահաստատման խնդիր կա՝ իրենց ցույց տան եթերով, իրենց անունը տպվի հոդվածի տակ, իրենց ձայնը լսվի»:

Աշխատաշուկայի առավել հաջողակ մասնագիտությունների քառյակը, հետազոտության արդյունքներով, ամբողջացնում են քիմիկոսները, երաժիշտներն ու օտար լեզուների մասնագետները. աշխատանք անմիջապես գտնում է քիմիկոսների 51,9 տոկոսը, երաժիշտների՝ ուղիղ կեսը, իսկ օտար լեզուների մասնագետների՝ 45 տոկոսը: Սրանք այն բացառիկ մասնագիտություններն են, երբ բուհական գիտելիքները բավարարում են գործատուի պահանջներին:

Նույնը չի կարելի ասել, սակայն, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի մասին, թեեւ այս մասնագետները եւս ամենապահանջվածներից են եւ նրանց 45 տոկոսն անմիջապես աշխատանք է գտնում:

Ուշագրավ է, որ այսօր գործազրկության ամենամեծ տոկոսն արձանագրվում է արեւելագետների եւ իրավաբանների մոտ, չնայած այս մասնագիտությունները մեզանում «ամենահեղինակավորների» համբավ են վայելում: Բուհն ավարտելուց հետո աշխատանք գտնում է նրանց 20 տոկոսը միայն, իսկ 80 տոկոսը կամ այլ ոլորտում է աշխատում, կամ գործազուրկ է:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG