Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Միշտ չէ, որ համաձայնում են Պուտինի ցանկացած որոշմանը»


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ շատ կարեւոր է համարում անձնական լավ հարաբերություններ պահպանելը իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:

«Միշտ չէ, որ համաձայն եմ Ռուսաստանում տիրող իրավիճակին վերաբերող նրա ցանկացած որոշմանը, սակայն ինձ համար շատ կարեւոր է լավ անձնական հարաբերություններ պահպանելը, որպեսզի ունենանք անկեղծ քննարկումներ», - CNN հեռուստաընկերության հայտնի լրագրող Լարի Քինգին իր 60-ամյակի կապակցությամբ տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահը:

«Ես չեմ հասկանում նրա ընդունած որոշումների մի մասը, սակայն մեր փոխհարաբերություններն այնպիսին են, որ կարող եմ արտահայտել այդ մտահոգությունը եւ ուշադիր լսել, թե ինչո՞ւ է նա անում այն, ինչ անում է», - ավելացրել է ԱՄՆ-ի նախագահը:

«Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ջորջ Բուշը նշել է, թե համակրում է Պուտինին:

«Նա ինձ դուր է գալիս», - ասել է Սպիտակ տան ղեկավարը, որի կարծիքը Ռուսաստանի նախագահի մասին կիսում է նաեւ Միացյալ Նահանգների առաջին տիկին Լորա Բուշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG