Մատչելիության հղումներ

Ռոբերտ եւ Բելա Քոչարյաններն այցելել են ամերիկյան դեսպանատուն


Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ առաջին տիկին Բելա Քոչարյանը այցելել են Երեւանում ԱՄՆ֊-ի դեսպանատուն եւ շնորհավորել են դեսպան Ջոն Էվանսին ազգային տոնի֊՝ Անկախության օրվա առթիվ:

Անկախության օրը Միացյալ Նահանգներում նշվում է հուլիսի 4֊-ին. այդ ժամանակ Հայաստանի նախագահը գտնվում էր Իրանում:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը «վստահություն է հայտնել, որ ձեւավորված ամուր կապերն այսուհետ եւս հաջողությամբ կզարգանան»:

2001 թվականի Քի Ուեսթի բանակցություններից ի վեր Ռոբերտ Քոչարյանը ԱՄՆ այցելելու հրավեր չի ստացել:

Միացյալ Նահանգների կառավարությունը վերջին տասնամյակում Հայաստանին հատկացրել է ավելի քան 1 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG