Մատչելիության հղումներ

Համաներում՝ անկախության 15-ամյակի կապակցությամբ


Այսօր Հայաստանի խորհրդարանը միաձայն հաստատեց «Համաներում հայտարարելու մասին» որոշումը:

Հայաստանի անկախության 15-֊ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը կտարածվի մոտ 600֊-700 մարդու վրա, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը:

Նրա վկայությամբ, ազատ կարձակվի շուրջ 300 մարդ:

Համաներումը չի տարածվում առանձնապես ծանր հանցագործություններ գործած անձանց եւ կրկնահանցագործների վրա:

Համաներման որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ ենթակա է կատարման մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 30֊-ը:

Սա նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում 7֊-րդ համաներումն է: Վերջին համաներումը, որը տարածվել է այն ժամանակ կալանավայրերում եւ մեկուսարաններում գտնվող մոտ 6000 անձանց մեկ երրորդի վրա, եղել է 2001 թվականին՝ քրիստոնեության ընդունման 1700֊-ամյակի առթիվ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG