Մատչելիության հղումներ

Հայաստանցուն սպանելու համար սափրագլուխը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման


2005 թվականին Հայաստանի քաղաքացի Թամազ Ամարյանին սպանելու համար 6 տարվա ազատազրկման է հինգշաբթի օրը դատապարտվել սափրագլուխների խմբավորման անդամ՝ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակիչ Ռոման Լավրենտեւը: Նրա հանցակիցը դատապարտվել է 45 հազար ռուբլի տուգանքի:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը, սափրագլուփների խումբը՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում, փողոցում կոչ էին անում հաշվեհարդար տեսնել ոչ սլավոնական ծագում ունեցող անձանց հետ: Նրանք մոտեցել են փողոցով քայլող երկու հայաստանցու, հարձակվել նրանցից մեկի (Ամարյանի) վրա եւ դանակի 19 հարված հասցրել նրան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG