Մատչելիության հղումներ

Իրանահայ ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը, հավանաբար, կխաղա Անգլիայում


Իրանի ֆուտբոլի հավաքականի անդամ Անդրանիկ Թեյմուրյանը, հավանաբար, կխաղա Անգլիայի «Բոլթոն Ուանդրերս» թիմում:

Իրանական լրատվամիջոցների փաստմամբ, Գերմանիայում ավարտվող ֆուտբոլի առաջնությունում իրեն լավ դրսեւորելուց հետո 23-֊ամյա կիսապաշտպանը, որը խաղում է «Աբո Մուսլեմ» իրանական թիմում, բազմաթիվ հրավերներ է ստացել:

«Մենք առաջարկներ ենք ստացել Քաթարի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Անգլիայի թիմերից, բայց որոշումը կայացվել է «Բոլթոն»-֊ի օգտին, որն ամենաշահեկան առաջարկն է արել»,֊ - ասել է «Աբո Մուսլեմ»-֊ի խոսնակը:

«Բոլթոն»-֊ը անցած խաղաշրջանում 8-֊րդն էր Անգլիայի առաջնությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG