Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վաղը մեկնում է Վրաստան՝ Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ֊-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը՝ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, պատգամավորներ եւ գործարարներ:

Անդրանիկ Մարգարյանը առանձնազրույց կունենա իր վրացի պաշտոնակից Զուրաբ Նողաիդելիի հետ, կայցելի Բաթումիի ձեռնարկությունները եւ նավահանգիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG