Մատչելիության հղումներ

logo-print

«Մոսկովսկի կոմսոմոլեց». «Հայկական ինքնաթիռի վթարի մեղավորներին պետք է գետնի վրա փնտրել»


«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթն այսօր գրում է, որ «բոլոր ոչ պաշտոնական վարկածները միայն մի բան են պնդում՝ մեղավոր են օդաչուները, սակայն ինքնագրիչների վերծանումը վկայում է, որ վթարի մեղավորներին պետք է գետնի վրա փնտրել»:

«Օրերս Ֆրանսիայում A-320-֊ի ինքնագրիչների վերծանված տվյալների հիման վրա կկատարվի թռիչքի մոդելավորում: Մասնագետները գտնում են, որ դրանից 3-֊4 օր անց Միջազգային ավիացիոն կոմիտեն կտա իր վերջնական եզրակացությունը ողբերգության պատճառների վերաբերյալ: Պաշտոնական բացատրություն այդ կոմիտեից մինչեւ այժմ չի հնչել, բայց բոլոր ոչ պաշտոնական վարկածները հանգում են օդաչուի սխալին: Սակայն մեր ունեցած տվյալների վերլուծությունը փորձագետների կողմից ցույց է տալիս, որ մարդկային գործոնը չի կարելի ողբերգության պատճառ համարել»,֊ - փաստում է մոսկովյան պարբերականը:

Թերթը նաեւ մեջբերում է փորձարկող օդաչու Ալեքսանդր Ակիմենկոյի խոսքերը. - «Օդաչուներիս մեջ ինքնասպաններ չկան: Եվ եթե զոհվում է անձնակազմը՝ իր հետ այն աշխարհ տանելով հարյուրավոր ուղեւորների, մեղավորներին պետք է փնտրել ողջ մնացածների մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG