Մատչելիության հղումներ

logo-print
Ռուսաստանը կարող է գնել Ծաղկաձորի դահուկային բազան: Ռուսաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դաշնային գործակալությունը ակտիվ բանակցություններ է վարում հայկական կողմի հետ դեռեւս խորհրդային տարիներից գործող դահուկային կենտրոնը Ռուսաստանի սեփականությանը հանձնելու մասին:

Ծովի մակերեւույթից 1850 մետր բարձրության վրա գտնվող բարձրակարգ բազան, ըստ աղբյուրի, կարող է դառնալ Ռուսաստանի դահուկորդների հավաքականի մարզումների հիմնական վայրը:

Հաղորդվում է, որ բազայի ձեռքբերման հարցի մանրակրկիտ ուսումնասիրման նպատակով Ծաղկաձոր են ժամանելու մերձմոսկովյան «Նովոգորսկ» ուսումնամարզական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դոմորացկին եւ Ռուսաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գենադի Ռամենսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG