Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը աշնան կեսերին կայցելի Ֆրանսիա: Այդ մասին նա հայտնել է չորեքշաբթի օրը կառավարությունում կայացած Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպչական կոմիտեի նիստում:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Անդրանիկ Մարգարյանը «որպես Հայաստանի կառավարության ղեկավար եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, կայցելի Փարիզ՝ մասնակցելու հոկտեմբերի 17-֊18-֊ին Ֆրանսիայի Սենատի եւ Հայաստանի խորհրդարանի նախագահների հովանավորությամբ կազմակերպվելիք հայ֊-ֆրանսիական քույր քաղաքների համաժողովին»:

«Կարծում եմ, որ այդ շրջանակներում կազմակերպված մի կարեւոր միջոցառմամբ կարելի կլինի նշանավորել Հայաստանի տարվա մեկնարկը Ֆրանսիայում»,֊ - ասել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG