Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ունի «ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ծրագրեր»:

Հարությունյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք իր մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանի հրաժարականը քաղաքական հենարան կամ «թիմ» պատրաստելու նպատակ է հետապնդում, ասաց. - «Որպես ինքնուրույն քաղաքական ուժ, անշուշտ, պետք է թիմ ունենալ: Իսկ այն, որ ես թիմ ունեմ, կարծում են, դա միանշանակ [է]: Կարծում եմ, որ հասարակության մեջ, նաեւ որեւէ քաղաքական ուժ չի կասկածում, որ ես թիմ ունեմ: Քաղաքականությամբ, այո, նպատակ ունեմ զբաղվելու, ինչպեսեւ այժմ էլ զբաղվում եմ: Ծրագրեր ունե՞մ, թե՞ ոչ. այո, ունեմ»:

Արդարադատության նախարարի խոսնակ Արա Սաղաթելյանը երեքշաբթի օրը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ:

«Ունեմ որոշակի ծրագրեր, որոնք վերաբերում են զանգվածային լրատվության դաշտին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաղաթելյանը՝ առանց մանրամասնելու: - «Վստահ եմ, որ [այդ ծրագրերը] օգտակար կլինեն ընդհանուր դաշտի զարգացմանը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG