Մատչելիության հղումներ

logo-print
Ինչպես վկայում են Esquire հանդեսի հարցման արդյունքները, ԱՄՆ-֊ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ամերիկացի տղամարդկանց մոտ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան հայտնի կինոաստղերը:

Esquire հանդեսը 1000 տղամարդու ուղղել է հետեւյալ հարցը. «14 հայտնի կանանցից ո՞ւմ կգերադասեիք հրավիրել ընթրիքի»: Առաջին տեղը գրավել է Քոնդոլիզա Ռայսը՝ առաջ անցնելով Անջելինա Ջոլիից, Ջուլիա Ռոբերտսից, Ջենիֆեր Էնիսթոնից եւ այլ հանրահայտ ամերիկուհիներից:

Ինքը՝ պետքարտուղարը, ծանոթանալով հարցման արդյունքներին, խիստ զարմացել է: «Ամենեւին վստահ չեմ, որ ես ինձ կընտրեի», ֊ խոստովանել է Ռայսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG