Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը Բաքվում կքննարկի Կարս - Ախալքալակ երկաթուղուն վերաբերող հարցեր


Չորեքշաբթի օրը Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին աշխատանքային այցով մեկնել է Բաքու, որտեղ կայանալիք բանակցություններում, ի թիվս այլնի, քննարկելու է նաեւ Կարս - Ախալքալակ երկաթուղում կառուցմանն առնչվող հարցեր:

«Կքննարկվեն նաեւ Կարս - Ախալքալակ երկաթուղու շինարարության ծրագրի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Բաքու մեկնելուց առաջ Թբիլիսիի օդանավակայանում լրագրողներին ասել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չողովաձեն, որը այցի ընթացքում ուղեկցում է վարչապետ Նողաիդելուն: - «Մեկօրյա այցի ընթացքում կքննարկվի երկու երկրների առեւտրատնտեսական գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ»:

Հայաստանը դեմ է Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցմանը՝ պնդելով, որ Կարս - Գյումրի երկաթուղու առկայության պայմաններում նորի կառուցումն անիմաստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG