Մատչելիության հղումներ

Հայաստանցիները մասնակցեցին խորովածի համառուսաստանյան մրցույթին


Ինչպես հաղորդում է BBC-֊ին, բացի հայաստանցիներից, Ռուսաստան էին ժամանել նաեւ Էստոնիայի, Բրազիլիայի եւ Նիգերիայի «խորովածագործները»:

Բարբեքյուի ռուսաստանյան ընկերության նախագահ Հարություն Ենգոյանը հայտնեց, որ մտադիր է նման մրցույթներ անցկացնել ամեն տարի: Բացի այդ, քննարկվում են «Բարբեքյուի բարի կամքի գավաթ»-ի կազմակերպման հեռանկարները:

«Այդ գավաթի խաղարկմանը արդեն ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանը, Էստոնիան, Ուկրաինան, Լիտվան, Լատվիան եւ Բելառուսը», - ասել է Հարություն Ենգոյանը:

Ռուսաստանի մայրաքաղաքի մերձակայքում անցկացված մրցույթում առաջին երեք տեղերը գրավեցին մոսկվացիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG