Մատչելիության հղումներ

Ղազախստանի նախագահի եւ նրա դստեր կուսակցությունները միավորվեցին


Այսօր Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը իր «Օթան» կուսակցությունը միավորեց դստեր՝ Դարիգա Նազարբաեւայի գլխավորած «Ասար» կուսակցության հետ՝ այդպիսով էլ ավելի կենտրոնացնելով իշխանությունը եւ զրկելով դստերը քաղաքական անկախությունից:

Միավորման արդյունքում ստեղծվել է հզոր իշխող կուսակցություն՝ մոտ 700 հազար անդամով: Նազարբաեւը կլինի կուսակցության առաջնորդը, Դարիգան՝ նրա երեք տեղակալներից մեկը:

65֊-ամյա Նազարբաեւը 17 տարի շարունակ գլխավորում է երկիրը եւ անցած տարվա դեկտեմբերին կրկին վերընտրվել է 7-֊ամյա ժամկետով:

43֊-ամյա Դարիգա Նազարբաեւան, որը նաեւ պատգամավոր է, առաջացրել է հոր զայրույթը, երբ պահանջել է Սենատի խոսնակի հրաժարականը:

«Հայտնիր քո «Ասար»-֊ի անդամներին, որ դու վերադառնում ես հորդ մոտ»,֊ - այսօր դստերն ասել է Ղազախստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG