Մատչելիության հղումներ

Թահիր Թաղիզադե. «Ղարաբաղի կարգավիճակը՝ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»


«Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը հնարավոր է միայն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակներում եւ Ադրբեջանի գործող Սահմանադրության հիման վրա՝ մինչեւ պատերազմը Լեռնային Ղարաբաղի էթնիկ կազմի վերականգնումից եւ ադրբեջանական եւ հայկական համայնքների անվտանգությունը ապահովելուց հետո», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ զրույցում այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Թահիր Թաղիզադեն:

Նա իր զարմանքն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության կապակցությամբ, որտեղ «համանախագահները կրկին շեշտը դնում են նախագահների հանդիպման անհրաժեշտության վրա՝ որպեսզի նախագահները նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը»:

«Բոլորիս քաջ հայտնի է, որ բանակցային գործընթացի հիմքը կազմում են շփումները եւ բանակցությունները արտգործնախարարների միջեւ: Արտգործնախարարները պետք է քննարկեն հարցերի ողջ շրջանակը, մշակեն նախագահների հնարավոր հաջորդ հանդիպման եւ քննարկումների հիմքերը», - ասել է Թահիր Թաղիզադեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG