Մատչելիության հղումներ

logo-print

Բեն Լադենը՝ ԱՊՀ-ու՞մ


Սպիտակ տան հակաահաբեկչության հարցերով նախկին համակարգող Ռիչարդ Քլարկը ենթադրում է, որ Ալ-Ղաիդայի ղեկավար Ուսամա բեն Լադենը, հավանական է, թաքնվում է նախկին ԽՍՀՄ միջինասիական հանրապետություններից մեկում:

«Մինչ դուք որոնում եք ամբողջ Պակիստանով եւ չեք կարողանում նրան հայտնաբերել, հնարավոր է, նա ուղղակի այնտեղ չէ», - ԱՄՆ-ի Հանրային ռադիոյի հարցազրույցում հայտարարել է փորձագետը՝ որպես բեն Լադենի գտնվելու հնարավոր վայրեր նշելով նաեւ Սոմալին եւ Իրանը:

Ամերիկացի փորձագետի հայտարարությանը այսօր արձագանքել է Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Միրոսլավ Նիյազովը՝ նշելով, թե երկրի իրավապահ եւ ուժային կառույցները որեւէ տեղեկություն չունեն Ուսամա բեն Լադենի՝ Ղրղըզստանում գտնվելու մասին:

«Պետք է չափազանց ուշադիր վերաբերվել նման հայտարարությանը: Եթե ԱՄՆ-ը խոսում է այդ մասին, ուրեմն դրա համար հիմքեր ունի», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասել է Նիյազովը՝ չբացառելով, որ «աշխարհի թիվ 1 ահաբեկիչը կարող է հայտնվել այդ տարածաշրջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG