Մատչելիության հղումներ

logo-print

«Ձայնի իրավունքի եւ հաշվետվողականության հայաստանյան միավորը «զրո» է»


«2006 թվականին ձայնի իրավունքի եւ հաշվետվողականության հայաստանյան միավորը 0,27-֊ից դարձել է 0, ինչի արդյունքում Հայաստանի ցուցանիշը դարձել է անբավարար»,֊ - ասված է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ամփոփագրում, որը կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը ներկայացրել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դանիլովիչի նամակը հրապարակվել է Հայաստանում ԱՄՆ-֊ի դեսպանատան ինտերնետային կայքում:

«Հայաստանի միավորը քաղաքացիական ազատությունների մասով շարունակաբար եղել է 4 (7֊բալանոց սանդղակով, որտեղ ամենալավ ցուցանիշը 1֊-ն է, իսկ ամենավատը՝ 7֊-ը): Սակայն «Ֆրիդոմ Հաուս»-֊ի վերջին տվյալներով, Հայաստանի գործունեությունն այդ ոլորտում սկսել է վատանալ ու կարող է 4-֊ից դառնալ 5 այն ժամանակ, երբ կորպորացիան 2008 ֆինանսական տարվա ընտրությունն է կատարում»,֊- փաստում են ամփոփագրի հեղինակները:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանին հատկացրել է ավելի քան 235 միլիոն դոլար:

«Քաղաքական իրավունքների մասով Հայաստանի միավորների վրա իր բացասական ազդեցությունը կունենա նաեւ 2005 թվականի նոյեմբերին անցկացված սահմանադրական հանրաքվեն, որից հետո դիտորդները մտահոգություններ հայտնեցին կեղծիքների, ընտրական գործընթացների ոչ պատշաճ վարման ու ընդդիմադիր կուսակցական գործիչների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ»,֊ - ասված է ամփոփագրում:

Ջոն Դանիլովիչը Հայաստանի նախագահին գրել է. - «Կորպորացիայի բուն մտահոգությունները պայմանավորված չեն մի եզակի միջադեպով, ու մեր մտահոգությունները կարող են փարատվել միայն ժամանակի լայն կտրվածքով իրականացվող հետեւողական քաղաքական գործունեությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG