Մատչելիության հղումներ

logo-print

Թիմուր Խայրուլին. «Գնելով Իրան-֊Հայաստան գազատարը՝ Ռուսաստանը պարզապես ցանկանում է ամրապնդել իր դիրքերը Հայաստանում»


Ըստ «ՖԻՆԱՄ» կազմակերպության փորձագետ Թիմուր Խայրուլինի, Ռուսաստանը, որը ցանկություն է հայտնել գնել Իրան֊-Հայաստան գազատարը, պարզապես ուզում է ամրապնդել իր դիրքերը Հայաստանում:

«Այդ գազատարը դժվար է դասել գրավիչ ձեռքբերումների թվին: Դրա հզորությունը փոքր է, եւ այն կողմնորոշված է միայն դեպի Հայաստան, որն աչքի չի ընկնում վճարունակ սպառմամբ»,֊ - «Նեզավիսիմայա գազետա» թերթում այսօր փաստել է մասնագետը: - «Այդ խողովակաշարի ձեռքբերումը ուղղված է, առաջին հերթին, քաղաքական խնդիրների լուծմանը՝ Հայաստանում Ռուսաստանի դիրքերը ամրապնդելուն»:

Ուրբաթ օրը «Գազպրոմ»֊-ի բաժնետերերի ժողովում ընկերության վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը հաստատել էր, որ «Գազպրոմ»֊-ը ցանկություն ունի գնել Իրան֊-Հայաստան գազատարը: Ռյազանովը դա բացատրել էր նրանով, որ ընկերությունը ուզում է Հայաստանն ապահովագրել Վրաստանի տարածքում գազի չարտոնված մասնահանումից:

Հայաստանի իշխանություններն առայժմ որեւ կերպ չեն մեկնաբանել Ռյազանովի խոսքերը: Հայաստանցի պաշտոնյաները նախկինում բազմիցս պնդել են, թե չեն պատրաստվում մասնավորեցնել Իրան-֊Հայաստան գազատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG