Մատչելիության հղումներ

Կրասնոյարսկում ձերբակալվել են երեք երիտասարդներ, ովքեր ծեծի են ենթարկել Հայաստանի քաղաքացուն


Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ձերբակալվել են երեք երիտասարդներ, ովքեր կասկածվում են Հայաստանի մի քաղաքացու ծեծի ենթարկելու մեջ:

Կրասնոյարսկի երկրամասի դատախազի ավագ օգնական Ելենա Պիմոնենկոն ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ին հայտնել է, որ ձերբակալության ժամանակ կասկածյալներից մեկը ինքն իրեն անվանել է «Կրասնոյարսկի սափրագլուխների գաղափարական առաջնորդ» եւ հարձակումը պատճառաբանել է ազգայնամոլական դրդապատճառներով:

Կրասնոյարսկի Սովետսկի շրջանի դաշնային դատարանը նրան մեղադրանք է ներկայացրել «ատելության կամ թշնամանքի հարուցման, ինչպես նաեւ բռնության կիրառմամբ ազգային պատկանելության պատճառով մարդկային արժանապատվության նսեմացման համար»:

Հայաստանի քաղաքացուն երիտասարդների խումբը Տատիշեւ կղզում դաժան ծեծի էր ենթարկել հունիսի 21-֊ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG