Մատչելիության հղումներ

Թենիսի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է


Ակումբի մարզիչներից Յուրի Կարա-Վարդանյանի կարծիքով, մարզաձեւի նկատմամբ հետաքրքրության աճին զուգահեռ բարելավվում են նաեւ մարզաձեւով զբաղվողների որակական հատկանիշները: «Այդ են վկայում երեկ մեկնարկած Երեւան քաղաքի պատանեկան առաջնությունները՝ իրենց տարիքի համեմատ մի շարք երեխաներ բավական գրագետ թենիս են ցուցադրում», - նշում է մարզիչը:

Ակումբի ամենակրտսեր մասնակիցներից է 4֊-ամյա Տիգրանը: Նա արդեն 6 ամիս է ձեռքից վայր չի դնում թենիսի ռակետը: Սիրով կատարում է մարզչի բոլոր հրահանգները, ուզում է դառնալ պրոֆեսիոնալ թենիսիստ: Իսկ ահա 9֊-ամյա Աղավնին թենիսը սիրում է մարզաձեւի գեղեցկության եւ պայքարի հմայքի համար, բաց չի թողնում հայազգի մարզիկ Դավիթ Նալբանդյանի եւ ոչ մի հանդիպում, ուզում է դառնալ նրա պես հայտնի մարզիկ:

Այս օրերին Մեծ Բրիտանիայում շարունակվում է թենիսի մեծ սաղավարտի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Ուիմբլդոնյանը: Ի դեպ, մրցաշարի եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 9-ին, իսկ ինչպես հայտնի է, հենց այդ օրը հայտնի կդառնա ֆուտբոլի աշխարհի 18-֊րդ առաջնության հաղթողը: Հետաքրքիր է, որ բոլոր զրուցակիցներս խոստովանեցին, թե ավելի կարեւոր են համարում ֆուտբոլի եզրափակիչը, եւ պատրաստ են այն դիտել՝ Ուիլմբլդոնի եզրափակչի փոխարեն: «Անկասկած թիվ մեկ մարզաձեւը մնում է ֆուտբոլը», - ասում են նրանից շատերը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG