Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մեկնել է ԱՄՆ, որտեղ հուլիսի 5-֊ին հանդիպելու է իր ամերիկացի պաշտոնակից Ջորջ Բուշի հետ:

Այցի առաջին օրը Սահակաշվիլին կհանդիպի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին:

Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, քննարկումների գլխավոր թեման հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղիներն են լինելու:

«Երկու նախագահների հանդիպման հիմնական թեմաներից մեկը Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների կարգավորումն է լինելու: Դրանք պետք է կարգավորվեն խաղաղ եւ քաղաքական ճանապարհով, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքի շրջանակներում»,֊ - ասել է ԱՄՆ-֊ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, որն անցած շաբաթ գտնվում էր Վրաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG