Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Բրայզայի ներկայացրած գաղափարները չեն արտահայտում Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին աղմկահարույց հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը:

«Մեթյու Բրայզան ցանկանում է ասել, որ ծանոթ է բանակցային գործընթացին եւ ցանկանում է, որ այն առաջ ընթանա: Այդ պատճառով նա քննարկման է ներկայացրել տարբեր գաղափարներ, որոնք չեն արտահայտում ո’չ Հայաստանի, ո’չ Ադրբեջանի դիրքորոշումները», - ըստ «Թրենդ» գործակալության, հայտարարել է Մամեդովը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG