Մատչելիության հղումներ

Մեծ ութնյակի արտգործնախարարները կոչ են արել կողմերին` 2006 թվականին համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղի հարցում


Մեծ ութնյակի արտաքին գործերի նախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել 2006 թվականին համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ:

Մոսկվայում հինգշաբթի օրը ավարտված հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ Մեծ ութնյակի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հաստատել են, որ Մեծ ութնյակը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:

«Մենք ընդգծել ենք այդ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շուտափույթ համաձայնեցման անհրաժեշտությունը: Կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին՝ քաղաքական կամք դրսեւորել ու հասնել համաձայնության ընթացիկ տարում եւ նախապատրաստել իրենց ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,֊ - ընդգծված է հայտարարության մեջ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG