Մատչելիության հղումներ

Հաշմանդամները մատչելի միջավայր են պահանջում


«Մեզ համար մեր երկրում տրանսպորտ գոյություն չունի, մենք տեղաշարժվում են ընտանեկան մեքենաներով կամ տաքսիներով, սակայն վերջիններիս վարորդներն էլ դժկամությամբ են տեղափոխում մեզ»,- ասում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Հայաստանում կա առնվազն 115 000 հաշմանդամ: Նրանցից մի քանի հազարը տեղաշարժվում են անվասայլակով: 2005 թվականի հուլիսից «Ունիսոն»֊-ը իրականացվում է «Քաղաքացիական հասարակություն. իրավունք բոլորի համար» ծրագիրը, որի նպատակն է ապահովել Հայաստանում սակավաշարժ մարդկանց համար տեղաշարժվելու մատչելիությունը:

Ծրագրի իրականացումը սկսվել է մոնիթորինգով: Անցյալ տարի անկացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ Երեւանի հանրային հաստատություններից եւ ոչ մեկը լիարժեք մատչելի չէ հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց համար, դրանց շարքում են ոչ միայն քաղաքապետարանը, Երեւանի տարբեր համայնքների թաղապետարանները, մշակութային օջախները, այլեւ առողջապահական հիմնարկները:

Անվասայլակով հաշմանդամի, ինչպես նաեւ սակավաշարժ այլ մարդկանց համար այսօր անմատչելի են նաեւ մեր մայրաքաղաքի փողոցները: «Լինսի» հիմնադրամի ծրագրի շրջանակներում որոշ մայթեր ունեցան թեքահարթակներ, սակայն դրանք սխալ չափանիշներով են կառուցված եւ շատ վտանգավոր են անվասայլակով հաշմանդամի համար:

«Ավտոկայանատեղերում պետք է լինի հատուկ տարածք հաշմանդամի սայլակի նշանով, դրա համար դոլարներ պետք չեն, ընդամենը մի քիչ ներկ», - ասում է Արմեն Ալավերդյանն ու իբրեւ բացառիկ օրինակ ցույց տալիս ԱՄՆ-֊ի դեսպանատան կայանատեղին:

Մոնիթորինգի տվյալների, միջազգային չափանիշների եւ գործող օրենսդրության վերլուծության արդյունքում «Ունիսոն»֊-ը մշակել է համապատասխան օրինագծեր: Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին կայացած համաժողովից հետո 24 հասարակական կազմակերպություններ ուղերձով դիմել են Ազգային ժողովին: Այս տարվա մայիսին օրենքների նախագծերը ընդգրկվել են Ազգային Ժողովի մեծ օրակարգում:

«Օրենքի ընդունումն ինձ հնարավորություն կտա բարձրագույն կրթություն ստանալ, այցելել «Արամ Խաչատրյան» համերգասրահ, «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններ, ես թոշակառուից կդառնամ հարկատու», - նկարահանված տեսահոլովակում հիշեցնում է
անվասայլակով տեղաշարժվող երիտասարդը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG