Մատչելիության հղումներ

Վրաստանը Հայաստանին պարտք է ավելի քան 18 միլիոն դոլար


Վրաստանի պարտքը Հայաստանին կազմում է 18 միլիոն 134 հազար դոլար: Այդ մասին «Կովկասպրես» գործակալությանն հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունում:

Ադրբեջանին Վրաստանը պարտք է ավելի քան 16 միլիոն դոլար, Իրանին՝ գրեթե 12 միլիոն, Թուրքիային՝ 55 միլիոն դոլար:

Ընդհանուր առմամբ, Վրաստանը 16 երկրների պարտք է 603 միլիոն դոլար: Ամենամեծ պարտատերը Ռուսաստանն է, որին Վրաստանը պարտք է 147,5 միլիոն դոլար:

Վրաստանի պարտքը միջազգային կազմակերպություններին՝ Արժույթի միջազգային հիմնադրամին, Համաշխարհային բանկին եւ այլն, կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG