Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Թուրքիայում հետաքննություն է սկսվել


Ստամբուլի Գլխավոր հանրային դատախազության գրասենյակը հետաքննություն է սկսել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով:

Անցած շաբաթ Թուրքիայի հայկական պատրիարքարանում կայացած ասուլիսի ժամանակ Գարեգին Երկրորդը ասել էր, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Զաման» թերթը այսօր հայտնում է, որ «դատախազություն են դիմել ոմն Ռեջեփ Ակուսը եւ Թուրքիայի փաստաբանների միությունը, որը հայտնի է ազգայնամոլությամբ»: Նրանց դիմումների հիման վրա Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, որն անցած շաբաթ գտնվում էր Թուրքիայում:

Վեհափառն ասել էր. - «Մեր ժողովրդի համար ցեղասպանությունը հետազոտության առարկա չէ, այլ մի բան, որը եղել է եւ պետք է ճանաչվի»:

Նախկինում Թուրքիայում նման մեղադրանքներ են ներկայացվել հայտնի գրող Օրհան Փամուկին եւ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG