Մատչելիության հղումներ

Ռուսաստանի եւ Հայաստանի ոստիկանները մշակել են պատանդների ազատագրման նոր մեթոդներ


Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւը բավարարված է Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի եւ Հայաստանի ոստիկանության Ծաղկաձորում այսօր կայացած հակաահաբեկչական համատեղ զորավարժությունների արդյունքներով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, զորավարժությունների ընթացքում Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության «Ռուս» ջոկատի մարտիկները եւ նրանց հայ գործընկերները մշակում էին համատեղ գործողություններ պահպանվող անձի ավտոմեքենայի վրա զինված գրոհայինների չեզոքացման եւ պատանդների ազատագրման ժամանակ:

«Այս զորավարժությունները ուղղված են, առաջին հերթին, միջազգային ահաբեկչության, ազգայնական խմբավորումների դեմ», - նշել է Ռաշիդ Նուրղալիեւը՝ շեշտելով, որ ռուսաստանցի եւ հայ հատուկ ջոկատայինները առաջին անգամ մշակել են նոր հատուկ օպերացիաների մեթոդաբանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG