Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «Ինքնավարության բարձր աստիճանը Ադրբեջանի կողմից մեծ զիջում է»


«Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր աստիճան տրամադրելը եւ համաձայնությունը միջազգային խաղաղապահների տեղակայմանը՝ ինքնին մեծ զիջում են Ադրբեջանի կողմից», - մտավորականների հետ հանդիպման ժամանակ Բաքվում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ըստ day.az-ի, Ալիեւը կրկին նշել է, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների եւ զիջումների առարկա լինել»:

«Զիջում կարող է լինել այն, որ հարցի կարգավորման համար կարող են գալ խաղաղապահ զորքեր: Մենք կարող ենք դրան պատրաստ լինել, թեեւ այդ քայլին համաձայնելը այնքան էլ հեշտ չէ, քանի որ Ադրբեջանում չկան այլ պետության զինված խմբավորումներ: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է», - ասել է Իլհամ Ալիեւը

«Մյուս կողմից, մեծ զիջում է Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր աստիճան տրամադրելը, քանի որ Ղարաբաղը միշտ եղել է ինքնավար մարզ: Ես նախկինում նշել եմ եւ կրկին հայտարարում եմ՝ մենք պատրաստ ենք այստեղ կիրառել աշխարհում գոյություն ունեցող ինքնավարության ամենաբարձր աստիճանը: Այլ զիջումներ չեն կարող լինել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG